Կրթության որակը դեռ կսպասի. նոր Հայաստանում քննադատությունը մերժելի է, եթե դա վերաբերում է «շեֆերին»
«Նախարարի վերջին «հերոսությունները» մի կողմ թողնելով՝ նշենք, որ այս ոլորտում իսկական քաոս է: Չկան հայեցակարգային մոտեցում, ռազմավարություն, անգամ դրանց առնչվող քննարկումներ չկան:
Շեշտը դրվել է միայն «հին» կադրերից ազատվելու և «քայլողներին» համակարգ բերելու վրա: Այս իրավիճակը տհաճություն է պատճառում անգամ նախարարության «հին», փորձառու կադրերին, որոնք «պատերի տակ» դժգոհում են նախարարի անհասկանալի պահվածքից, սակայն խուսափում են խնդիրների մասին ուղիղ խոսելուց:
«Նոր» Հայաստանում քննադատությունը մերժելի է, եթե դա վերաբերում է «շեֆերին»: Ըստ գերատեսչության աշխատակիցների՝ նախարարի ուշքն ու միտքը սեփական կադրերին այս ու այն կառույցում՝ դպրոցներում, բուհերում տեղավորելն է, իսկ կրթության որակին առնչվող հարցերը դեռ պետք է սպասեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: