Կյանքից հեռացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը
Կյանքից հեռացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։
Կարապետյանը ծնվել է 1954 թ․-ին մարտի 7-ին, Սիրիայի Կամիշլի գավառում։ 1983 թվականի հուլիսի 15-ին Կարապետյանը Փարիզի Օրլի օդանավակայանում թուրքական ավիաուղիներիի ռմբահարումը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ բանտարկության։ 2001 թվականին, ավելի քան 17 տարի բանտարկությունից հետո, նա վաղաժամկետ ազատ էր արձակվել և եկել Հայաստան։