ՀԱՊԿ ղեկավարության հետ կապված խնդիրները պետք է լուծեն երկրի ղեկավարները. Ս. Օհանյան (տեսանյութ)
ՀԱՊԿ ղեկավարության հետ կապված խնդիրները պետք է լուծեն երկրի ղեկավարները։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի քաղաքական եւ ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ բավականին մեծ ներդրում ունի։ Որպես լիիրավ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ ներդրումներ է արել՝ ռազմաքաղաքական կոմպոնենտների, այսինքն հավաքական ուժերի, տարածաշրջանային խմբավորումների, հակաօդային պաշտպանության զարգացման առումով։ Այդ առումով ՀԱՊԿ ղեկավարության հետ կապված խնդիրները պետք է լուծեն երկրի ղեկավարները։ Եվ այդ խնդիրը մենք պետք է տանք մեր երկրի ղեկավարներին»,- ասաց նա։