Վայոց ձորում բարձրացվեց Հայաստանում ամենամեծ դրոշը (տեսանյութ)
Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրում այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 27-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ամենամեծ դրոշի տեղադրման և բարձրացման արարողությունը։ Դրոշի բարձրությունը կազմում է ծովի
մակերևույթից 1425 մետր։ Դրոշի բարձրացման հետ միասին նաև տեղի ունեցավ հուշաքարի բացում: Դրոշի տեղադրումը իրականացվել է բարերար Մհեր Տերտերյանի
հովանավորությամբ։ Արարողությանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որն իր ելույթում շնորհավորեց հայ ժողովրդին Հայոց բանակի տոնի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնեց Մհեր Տերտերյանին և նշեց, որ խորհրդանշանական է դրոշը լեռան գագաթին բարձրացնելը. «Երբ ասում են, որ հայ ժողովուրդը կարող է քարից հաց ստեղծել, պատկերը սա է, երբ սարերը, ժայռերերը վերածվում են դաշտերի»,–ասաց մարզպետը։