Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է․ Զոհրաբ Մնացականյան. (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին հայտարարություններում էլ եղել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին դրույթ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, ՄԱԿ գլխավոր քարտուղարի արձագանքն էլ նոր չէ, դրանով նա ցանկանում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով արձանագրված արդյունքներին կամ արված հայտարարություններին.
«Մենք աշխատում ենք խաղաղության համար և մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Խաղաղությանը այլընտրանք չկա։ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։
Նա հավաստիացրեց՝ այն ինչ անում են, անում են բաց թափանցիկ, եթե որևէ փաստաթղթի մասին չի հայտարարվել, ուրեմն չկա։