Պայթյուն Հաագայում, փլվել են մի քանի շենքի ֆասադային մասերը
Հաագայում պայթյուն է որոտացել։ Մի քանի շենքերի ֆասադային հատցածներ փլուզվել են։
Ինչպես հաղորդում է RTL-ը, փլատակների տակ կարող են լինել մարդիկ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու իրավապահները։ Ենթադրաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով վնասվել է երեք շենք, որոնց բնակիչները տարհանվել են։ Կա վնասված շենքերի հետագա փլուզման վտանգ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։