ՊՍԺ-ի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Լիվերպուլ
«Բավարիան», «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» շարունակում են պայքարել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերի համար: Այս մասին տեղեկացնում է Paris United-ը:
Ըստ աղբյուրի` «Տոտենհեմը» պատրաստ է վճարել ֆուտբոլիստին տարեկան 7,5 մլն եվրո աշխավարձ, ինչպես նաև վճարել հավելավճար` 5 մլն եվրոյի չափով:
Հաղորդվում է, որ անձամբ Ռաբիոն Անգլիա տեղափոխվելու դեպքում ցանկանում է համալրել «Լիվերպուլի» շարքերը:
Հիշեցնենք, որ 23-ամյա Ռաբիոյի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառ: Նա հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ:
Ռաբիոն մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն կատալոնական ակումբը նրա փոխարեն թիմ հրավիրեց «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին: