Տոտենհեմը հրաժեշտ է տալիս Անգլիայի Գավաթին
Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Քրիստալ Փելասն» ընդունեց «Տոտենհեմին»: Խաղը կայացավ «Սելհերսթ Փարկում» և ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0:
Հաղթողի կազմում գոլով աչքի ընկան Կոնոր Ուիքհեմն ու Էնդրոս Թաունսենդը, որոնք աչքի ընկան 9-րդ և 34-րդ րոպեներին համապատասխանաբար:
44-րդ րոպեին «խթանների» պաշտպան Կիրան Տրիպյեն չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը:
Այսպիսով, «Քրիստալ Փելասը» դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, իսկ «Տոտենհեմը» լքեց պայքարը: