Յուրաքանչյուր 20-րդ չափահաս բրիտանացին չի հավատում Հոլոքոստին
Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա հիմնադրամը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որը հանգեցրել է ցնցող արդյունքների. յուրաքանչյուր 20-րդ չափահաս բրիտանացին չի հավատում, որ առհասարակ հանցագործություն է տեղի ունեցել, հաղորդում է Sky News-ը:
Հարցմանը մասնակցած 2 000 ռեսպոնդենտների շուրջ երկու երրորդը չգիտեն, թե որքան հրեա է սպանվել Հոլոքոստի ժամանակ:
Ընդ որում՝ հարցվածներից յուրաքանչյուր 12-րդը համարում է, որ Հոլոքոստի զոհերի թիվը խիստ ուռճացված է:
Ամեն տարի՝ հունվարի 27-ին, նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը (International Holocaust Remembrance Day): Օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2005 թվականի նոյեմբերի 1-ին:
Օսվենցիմում համակենտրոնացման ճամբարում մահացել էր 6 մլն մարդ: