Հոլիվուդյան հայտնի դերասանը Սերժ Թանկյանի բաղադրատոմսով հայկական սուրճ է պատրաստել (տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասան, «Մարսը գրոհում է» եւ «Ջումանջի-2» ֆիլմերի աստղ Ջեք Բլեքը Սերժ Թանկյանի բաղադրատոմսով հայկական սուրճ է պատրաստել։ Դերասանն իր Instagram-ում հոլովակ է հրապարակել, որտեղ ցուցադրում է, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի վայելել մեկ գավաթ հայկական սուրճ։ Բլեքի տեսանյութում նա դիմում է Թանկյանին, որն էլ խորհուրդ է տվել համտեսել իր «Kavat» բրենդի սուրճը։ Նա պատրաստելով թունդ սուրճ, որն էլ ըստ էության աշխուժացրել է նրան, քանզի սկսել է կատարել System of a Down խմբի «Wake up» ստեղծագործությունը։
Ավել վաղ հայկական սուրճի մրուրով գուշակություն են արել ամերիկյան NBC
հեռուստաընկերության եթերում։ Սուրճըմպման հայկական ավանույթներին ամերիկացիներին ծանոթացրել է Սերժ Թանկյանը, որը անցած տարի թողարկեց սուրճի հայկական՝ «Kavat» բրենդը։
Տեսանյութում ասել են, որ հայերեն լեզվով այն թարգմանվում եւ հնչում է
«սուրճ», որը հիշեցնում է սուրճ ընպող մարդու արձակած հնչյունները։