Փորձագետները նախազգուշացրել են Համացանցում նստեցման կտրոնների լուսանկարները հրապարակելու վտանգի մասին
Տեխնիկական մասնագետները նախազգուշացրել են նստեցման կտրոնների լուսանկարները Համացանցում հրապարակելու վտանգի մասին, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Evening Standard-ին: Նշվում է, որ հաքերները կարող են օգտվել փաստաթղթի վրա նշված տվյալներով:
Բանն այն է, որ կտրոնների վրա նշված է տառերի և թվերի եզակի համադրություն, որի միջոցով հաքերներին հասանելի կդառնան PNR-ն՝ ուղևորի տվյալները: Դրանցում պահպանվում է չվերթի մասին ամբողջ տեղեկատվությունը, և հաքերները հեշտությամբ կարող են փոխել դա՝ նշելով անձնական տվյալներ և սրահում այլ տեղեր, ինչպես նաև պարզապես չեղարկել տոմսը: