Ականատեսներն Անթալիայի օդանավակայանում տեսանկարահանել են հզոր մրրիկ (տեսանյութ)
Առնվազն 12 մարդ է տուժել մրրիկից, որը պատուհասել է Անթալիայի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է համանուն նահանգի նահանգապետ Մյունիր Կարալօղլուն։
Ականատեսները տեսանկարահանել են մրրիկը։ Նշվում է, որ այն ուղևորներով լի ավտոբուս է շրջել։ Բացի այդ, վնասվել է 2 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։
Տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։