Ռումբի կեղծ ահազանգ. տեղազննման արդյունքում ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել
Հունվարի 26-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի «Վիվառո գրուպ» ընկերության գլխավոր մասնաշենքում և Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանայինհամալիրում ռումբ է տեղադրված:
Ինչպես Հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Նշված հասցեներով ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ է
մեկնել:
Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տարածքների տեղազննում, ինչի արդյունքում նշված երկու հասցեներում ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:
Փրկարարները մինչ տեղազննման աշխատանքների ավարտը իրականացրել են հերթապահություն: