Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Երևանում, այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում, Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածում, Mitsubishi մակնիշի 05AL 551 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քայլերին և գլխիվայր շրջվելով,
հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել: