«Հաղթանակ» կամրջի վրա բախվել են 2 Mercedes, Оpel-ը եւ Honda-ն. վիրավորին օգնության են հասել ՊՆ ծառայողները
Այսօր՝ հունվարի 26-ին, Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 20:50-ի
սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 ՏՍ 178
համարանիշի, Honda մակնիշի 32 FF 321 համարանիշի, Opel մակնիշի 05 ՕՕ 545
համարանիշի և Mercedes մակնիշի 17 AT 717 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: