Փրկարարները բնակարանում հայտնաբերել են 52-ամյա բնակչի դին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 15:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 6/1 շենքի
բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան
թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնված 1967 թ.) դին: