Facebook-ը մտադիր է միավորել Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը
Ամերիկյան The New York Times պարբերականի տվյալներով՝ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարությունը պատրաստվում է Facebook Messenger, WhatsApp և Instagram հավելվածների խոր ինտեգրմամբ զբաղվել:
Ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը նպատակ ունի նորարարությունների արդյունքում հիշյալ հավելվածների օգտատերերին հնարավորություն տալ իրար մեջ
հաղորդագրություններ ուղարկել ու դա անել միանգամայն անվտանգ պայմաններում:
Սա նշանակում է, որ օրինակ՝ Instagram-ի օգտատերն առանց որևէ խնդրի կկարողանա
հաղորդագրություն ուղարկել WhatsApp-ին կամ Facebook Messenger-ին:
Facebook-ը մտադիր է այս նորարարությունը գործարկել 2019-2020թթ.: