Ողբերգական դեպք Երևանում. Volkswagen-ը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է կանաչ գազոնում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Երևանում, այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։10-ի
սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 VV 818 համարանիշի ավտոմեքենան
Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ մահացածներից մեկը հետիոտն է, ով վրաերթի է ենթարկվել։ Դեպքի
վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի վայրում մահացածները տատ ու թոռ
են, և նրանք վրաերթի են ենթարկվել։