Խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորել և հարցը չտանել այլ հարթություն. Վարազդատ Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրում է. «Ավելի քան քսան օր է, հետևում ենք Կարագանդայում ծավալվող իրադարձություններին, որում մեղադրյալի կարգավիճակում Հայաստանի քաղաքացիներ են ներգրավված։
Այսօր տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը՝ բացահայտելով նաև թաքցված դանակի տեղը։
Քանի որ վեճը և ծեծկռտուքը որևէ կապ չունեն ազգամիջյան խնդիրների հետ, խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորել և հարցը չտանել այլ հարթություն, ինչը հիմա ձեռնտու է այս կենցաղային վեճը ազգամիջյան բախումների վերածելու հրահրողներին»։