Կենդանաբանական այգու աշխատակիցների ակցիան ավարտվեց
Կենդանաբանական այգու աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիան ավարտվեց: Նրանք նշեցին` քանի որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղում չէ, իսկ իրենք էլ չեն պատրաստվում ցանկապատներ կոտրել, վնաս պատճառել, այսօր ակցիան դադարեցնում են:
Թե ինչպես են պայքարը շարունակելու, իրենց հետագա քայլերի մասին նրանք չհայտնեցին:
Հիշեցնենք, որ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից դժգոհ մի խումբ մարդիկ այսօր առավոտից իրենց դժգոհություններն են հայտնում բողոքի ակցիայի տեսքով: