Բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց. պահանջում են տնօրենի հրաժարականը
Երևանի կենդանաբանական այգու դիմաց այգու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացվում. նրանք պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
«Մեր կողմից բարձրացված որևէ հարցի պատասխան չի տրվել, արձագանք չի գրանցվել։ Մեր տեղեկություններով Քննչական կամ նյութեր են նախապատրաստվում,կամ գործ է քննվում կենդանաբանական այգում ընտրակաշառքի հետ կապված ինչ–որ գործ, բայց մինչեւ հիմա կնեդանասերներն անտեսվում են։ Մենք բարձրացրել են Կենդանաբանական այգու արդյունավետ կառավաման խնդիր, սակայն այդ խնդիրն անընդհատ անձնավորվում է»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ բողոքի ակցիաները սկսվել են դեռևս մեկ ամիս առաջ։ Վերջին շրջանում կենդանաբանական այգում մի քանի տեսակի կենդանիներ են անկել։