Լոռիում ահազանգով մեկնած փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացուն և օգնություն ցուցաբերել
Հունվարի 26-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ղ.-ին (ծնված 1946 թ.) և ցուցաբերել համապատասխան օգնություն: