Ռեփեր The Game-ը պատմել է Քիմ Քարդաշյանի հետ սեռական հարաբերությունների մասին
39-ամյա հիփ-հոփ կատարող Ջեյզիոն Թեյլորը, նույն ինքը՝ ռեփեր The Game-ը երկրպագուների դատին նոր ստեղծագործություն է ներկայացրել, որում խոսել է Քիմ Քարդաշյանի հետ սեռական հարաբերությունների մասին։ Ռեփերն աշխարհին հայտնել է, որ քնել է ռեալիթի շոուի աստղի հետ և հարկ է համարել ներողություն խնդրել նրա ամուսնուց՝ Քանյե Ուեսթից։
Քիմի և Քանյեի երկրպագուները հիշում են, որ սա առաջին անգամը չէ, որ ռեփերը փորձում է նման լուրեր տարածել։ 2016թ․-ին նա հայտարարել էր, որ աստղային ընտանիքի երեք ներկայացուցիչների հետ ինտիմ կապ է ունեցել՝ Քիմի, Քլոեի և Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ։
2018թ․-ին The Game-ը հրապարակային հայտարարել էր, որ Քիմը կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահը և խորհուրդ է տվել բաց չթողնել այդ հնարավորությունը։
Ռեփերի աղմկոտ հայտարարության վերաբերյալ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։