Մարկ Ցուկերբերգը լազերային ատրճանակով կենդանիներ էր սպանում և ուտում. MIGnews
Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի հետ հարցազրույցը նոր լեգենդ է ծնել խորհրդավոր Մարկ Ցուկերբերգի՝ Facebook-ի հիմնադրի ու սեփականատիրոջ մասին։ Դորսիի հետ Rolling Stone-ի զրույցում հարցրել են Ցուկերբերգի հետ նրա «ամենահիշարժան» հանդիպման մասին։ Եվ նա պատմել է տարօրինակ պատմություն աշխարհուն հինգերորդ ամենահարուստ մարդու մասին, որն իբր այծ է սպանել «լազերային ատրճանակով», տեղեկացնում է MIGnews-ը։
«Դե, եղել է տարի, երբ նա կերել է միայն այն, ինչ սպանել է»,- ասում է Ջեքը։ «Նա ինձ համար այծի միս պատրաստեց ընթրիքին։ Հետևաբար՝ նա սպանել էր այծին։ Ես կարծում եմ, որ դա նա արել էր իմ գալուց առաջ։ Նա սպանում է կենդանիներին լազերային ատրճանակով ու դանակով։ Հետո այն ուղարկում են մսագործին»։
Երբ լրագրողները փորձեցին Դորսիից ավելին իմանալ «լազերային ատրճանակի մասին», նա պակաս համոզիչ թվաց։ «Չգիտեմ։ Էլեկտրաշոկեր։ Դրանով թմրեցրին կենդանուն, իսկ հետո Մարկը նրան խփեց դանակով»։
Հիշեցնենք, որ Ցուկերբերգը 2011թ. իսկապես միայն կենդանու միս է կերել, որոնց անձամբ է սպանել։ Ջեք Դորսիի անհասկանալի բացատրություններից հետո Rolling Stones-ը իրադարձությունների երեք տարբերակի շուրջ մտածեց։ Տարբերակներից մեկը վկայում է, որ Facebook-ի սեփականատերն իսկապես տիեզերական լազերային զենք ունի, որով սպանում է կենդանիներին։