Զինված տղամարդը Մեքսիկայում փորձել է պատանդ վերցնել ավելի քան 40 երեխաների
Պատանդ վերցնելու փորձ է կատարվել Մեքսիկայի Նայարիտ նահանգի Բաիյա դե Բանդերաս շրջանի դպրոցներից մեկում՝ հայտնում է Televisa-ն։
Հարբած տղամարդը ներխուժել է ուսումնական հաստատության տարածք եւ խոհանոցից մի քանի դանակ հափշտակել։ Այնուհետեւ նա գնացել է դպրոցի բակ, որտեղ ավելի քան 40 երեխա է եղել, ինչպես նաեւ՝ ուսուցիչ, և պատանդ վերցրել նրանց։
Իշխանությունների հետ 3 ժամ տեւած բանակցություններից հետո տղամարդը պահանջել է, որ իր համար երկու չափաբաժին բյուրեղային մետամֆետամին բերեն, հետո համաձայնել է երկու շիշ գարեջրի։ Խմիչքը փոխանցելիս ոստիկաններին եւ ծովային հետեւակայիններին հաջողվել է առանց հրազենի վնասազերծել նրան։
Ոչ մի երեխա հանցագործի գործողություններից չի տուժել։ Կալանավորվածը փոխանցվել է դատախազության աշխատակիցներին։