Երևանում բախվել են ու Opel-ն ու Nissan-ը, վերջինը բախվել է հաստաբուն ծառին. կա 3 վիրավոր
Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվելեն Nissan մակնիշի 35 TV 375 համարանիշի և Opel մակնիշի 35 QR 973 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ`բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: