Լևոն Արոնյանը չհաղթեց հնդկուհի միջազգային վարպետին
Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2767) սպիտակներով մրցեց հնդկուհի միջազգային վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի (2468) հետ և բավարարվեց կես միավորով՝ պարտիան ավարտելով 37-րդ քայլում:
Խադեմալշարիհեին առաջին երեք տուրում նույնքան հաղթանակ էր տարել:
Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 13-45-րդ տեղերը:
Հրանտ Մելքումյանը սեւերով խաղաց հնդիկ Հարշա Բհարատհակոտիի հետ և պարտություն կրեց 47-րդ քայլում: Մելքումյանն ունի 2.5 միավոր և բաժանում է 46-80-րդ տեղերը:
Միաձնյա առաջատարն է չորս հաղթանակ տարած չեխ Դավիդ Նավարան: