Ես գիտեմ՝ նա ողջ է. Էմիլիանո Սալայի քույրը խնդրում է շարունակել որոնումները
Էմիլիանո Սալայի քույրը՝ Ռոմինա Սալան, խնդրել է, որպեսզի շարունակվի այն կործանված ինքնաթիռի որոնումները, որտեղ եղել է ֆուտբոլիստը.
«Խնդրում եմ օգնենք մեզ, որպեսզի շարունակվի իմ եղբորը որոնելու օպերացիան: Օգտագործեք համացանցը և սոցիալական այլ տիրույթներ: Ես գիտեմ, նա ողջ է: Աղաչում եմ, խնդրում եմ, օգնեք մեզ»,-գրել է Ռոմինան twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Գերնսիի ոստիկանությունը Twitter-ի միկրոբլոգի միջոցով պաշտոնական հայտարարություն է տարածել: Հայտարարությունում նշվում էր, որ նրանց այդպես էլ չի հաջողվել գտնել անհետացած ինքնաթիռը, որում գտնվում էր «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալան: