Իրարանցումն այս հարցի շուրջ անտեղի է. Վրաստանի ԱԳՆ-ն՝ Ախալքալաքում հայ հերոսի հուշարձանի բացման մասին
Վրացական և ադրբեջանական կողմերը քննարկել են Արցախյան ազատամարտի հերոս Միխայիլ Ավագյանի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, ընդգծվել է, որ երկու երկրի միջև չքննարկվող թեմաներ չեն լինում, և այս թեման նույնպես քննարկվել է: «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և երկրների միջև չքննարկվող թեմաներ չկան: Դա շփման նորմալ ձևաչափ է, և իրարանցումն այս հարցում անտեղի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Բաքուն նախօրեին դեսպանների միջոցով բողոքի նոտա էր հայտնել Թբիլիսիին՝ կապված հունվարի 20-ին Ախալքալաքում հայ հերոսի կիսանդրու բացման հետ: