Հայաստանի իշխանությունները պատրաստ են կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցել ՀԿ-ների հետ․ փոխնախարար
Հայաստանի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում պատրաստ են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ: Հունվարի 25-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնած «Հակակոռուպցիոն ծրագիր Հայաստանի համար» նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ըստ Քրմոյանի, երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, նոր իշխանությունները նախաձեռնեցին հակակոռուպցիոն ծրագրեր եւ պատրաստ են ներառել իրենց ծրագրերի իրականացման մեջ այն առաջարկությունները, որոնք կարվեն հասարարկական սեկտորից։ «Հանրային կազմակերպություններից ստացված առաջարկները համահունչ են Հայաստանի իշխանությունների նպատակներին: Մենք պատրաստ ենք երկխոսության հանրային հատվածի հետ», - ընդգծել է փոխնախարարը: