Մանրածախ առևտրի ոլորտի ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները՝ գրաֆիկական պատկերներով
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական նիստն էր հրավիրել՝ ներկայացնելով մանրածախ առևտրի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունները կատարվել են «Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներում և 150 խոշոր մատակարարների շրջանում:
Որոշվել է, որ հանձնաժողովն օրենսդրական փոփոխությունների առաջարկով կառավարություն կդիմի, մինչ այդ զգուշացում է կիրառել 7 խոշոր առևտրային ցանցերի և 150 խոշոր մատակարարների նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ն տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքները՝ գրաֆիկական պատկերների տեսքով: