«Հայանտառ»-ի անտառտնտեսություններում անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ են իրականացվել
2018 թվականի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից իրականացվել են անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ՝ տնկման և ցանքսի միջոցով՝ 80.5 հա ընդհանուր մակերեսով: 2018 թվականի աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին իրականացնել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ՝ 100 հա ընդհանուր մակերեսով:
Ստեփանավանի, Սյունիքի, Հրազդանի, Գուգարքի, Իջևանի և Նոյեմբերյանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 6.5 հա տարածքում հիմնադրվել են անտառային տնկարաններ:
ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի աջակցությամբ՝ 2018 թվականի աշնանն իրականացվել են բնական վերաճի օժանդակման աշխատանքներ՝ հողի հանքայնացման միջոցով՝1382 հա տարածքում, որից 391.8 հա-ն՝ ցանքսի միջոցով՝ հարթակներում (իրականացման համար մթերվել և օգտագործվել է 1954 կգ հաճարենու սերմ):
260 հա տարածքում էլ իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ: