Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է տնակն ու խաղաղի այգին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 12:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ե.-ին պատկանող խաղողի այգում գտնվող փայտյա տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13:27-ին: Այրվել է մոտ 3 քմ տնակը, մոտ 20 քմ խաղողի այգի և 30 քմ խոտածածկույթ: