Արթուր Սարկիսովը դուբլի հեղինակ է դարձել 4 րոպեում
Թուրքիայում հավաք անցկացնող Կրասնոյարսկի «Ենիսեյը» ստուգողական խաղում 3:0 հաշվով հաղթել է ռումինական «Վիտորուլին»՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսին:
Ռուսական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որն աչքի է ընկել 40-րդ եւ 44-րդ րոպեներին: Նա մեկնարկային կազմում մասնակցել է առաջին խաղակեսին, հետո դարձյալ փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին: «Ենիսեյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն չի մասնակցել հանդիպմանը: