Շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում․ Մեսչյան
«Շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա սա բացատրեց նախագծային աշխատանքների ակտիվացմամբ՝ 100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտում դիտարկել են 4200 գործ, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ: Տրվել է 170 շինթույլտվություն։
«Այսինքն այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, ես շատ ուրախ եմ, որ բավականին ակտիվ, բավականին դրական շարժում կա»,- ասաց Մեսչյանը։