Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար. (տեսանյութ)
Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Տարիներ շարունակ քաղաքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին «Առանձին հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով:
Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14.400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է այս տարի այդ գործառույթների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը.
«Տվյալ ՓԲԸ-ի կողմից իրականցվող այդ ծառայությունները ըստ էության քաղաքապետրի լիազորություններն էին, որոնք պատվիրակվել էին ՓԲԸ-ին: Դա քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն էր առաջացնում »,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: