Դուք գիտե՞ք, որ իմ մամեն հայ ա. Թինա Կանդելակին Դավոսում «բռնացրել է» Փաշինյանին. (տեսանյութ)
Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում հետ հայերենով մեկ-երկու բառ է փոխանակել:
«Բարև ձեզ: Լավ լինեք, սաղ լինեք, դուք գիտե՞ք, որ իմ մամեն հայ ա»,- հարցրել է Կանդելակին Փաշինյանին:
ՀՀ վարչապետը նախ՝ հայերենով է պատասխանել, ապա անգլերենով` նշելով, որ «այս մասին Հայաստանում բոլորը գիտեն»: