Նիագարայի ջրվեժը վերածվել է ձմեռային հրաշքների աշխարհի (տեսանյութ)
Ողջ աշխարհում զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում վայելող ջրվեժը վերածվել է ձմեռային հրաշքների աշխարհի:
Ինչպես գրում է BBC News-ը, ցրտաշունչ եղանակային պայմանները չեն խոչընդոտում զբոսաշրջիկներին՝ վայելելու սառցապատ ջրվեժի գեղեցկությունը:
Ձյան վերջին տեղումներից և փոթորկից հետո ջրվեժի հարակից տարածքը պատվել է մի քանի դյույմ հաստությամբ ձյան շերտով: Թեև ջրվեժի որոշ հատվածներ նույնպես սառցակալել են, Նիագարայի ջրվեժը երբեք ամբողջությամբ չի սառցակալում:
Նշվում է, որ այդպես պատահել է 1800-ականներին և 1900-ականներին, սակայն
Նյու Յորքի էներգակայանների ստեղծումից հետո դա այլևս տեղի չի ունենա: