Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է
Հունվարի 23-ին` ժամը 19:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութերից մաքրման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1969 թ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1951 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Մ. Բ.-ն (ծնված 1957 թ.)՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: