Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է երիտասարդ մայրը դաժան ծեծի ենթարկում 6 տարեկան որդուն (տեսանյութ)
Զապորոժյեի 31-ամյա բնակչուհի Օլգա Շ․-ն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում դաժան ծեծի է ենթարկել իր 6 տարեկան որդուն: Միջադեպը արձանագրել են առևտրի կենտրոնի տեսախցիկները: Զայրացած կնոջը փորձել են հանգստացնել կենտրոնի աշխատակիցները: Կադրերում երևում է, թե ինչպես է Օլգան սկզբում ձեռքերով հարվածում որդուն, այնուհետև, գցելով նրան գետնին,սկսում է ոտքերով հարվածել:
Տեղի ունեցածից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, բայց դա չի զգաստացրել Օլգային: Ականատեսների խոսքերով՝ նա անգամ խնդրել է ոստիկաններին, որ նրանք վերցնեն իր տղային, քանի որ նա իրեն շատ է զայրացրել: