Վրաստանը շատ արժեքավոր և եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար
Վրաստանը շատ արժեքավոր և եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Նրա խոսքերով, Վրաստանը ծանրակշիռ ներդրում ունի ընդհանուր անվտանգության մեջ։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանին պատրաստելու համատեղ աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն։
Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին սատարում է Վրաստանի տարածքային
ամբողջականությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում,
որոնք ներառում են Աբխազիան և Հարավային Օսիան։ Մենք Ռուսաստանին կոչ ենք
անում երկու տարածաշրջաններից էլ հանել իր ուժերը»։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը կիսում են «Սևծովյան նտարածաշրջանում Ռուսաստանի Ռազմական հզորության մեծացման հարցում մտահոգությունը»։ «Մենք
ընդլայնում ենք մեր համագործակցությունը ծովում, այդ թվում՝ վրացի սահմանապահների վարժանքների, Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասել է նա ՝ հավելելով, որ Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը։