Instagram-ի ռեկորդակիր ձուն շարունակում է իր «հաղթարշավը». այս անգամ ճաքած ձվի լուսանկարը 12 ժամում 4 մլն հավանում է ստացել
Instagram-ի օգտատերերի ֆավորիտ դարձած ձուն շարոնակում է իր «հաղթարշավը». ճաքած ձվի նոր լուսանկարը 12 ժամվա մեջ հասցրել է ավելի քան 4 մլն հավանում հավաքել:
Ընդ որում՝ առաջին լուսանկարը, որը հրապարակվել է էջում, արդեն ունի 50 մլն հավանում:
Ի դեպ, հասարակ ձվի լուսանկարը հրապարակվել է world_record_egg անունով օգտատիրոջ կողմից, որի անձը հայտնի չէ:
Նշենք, որ ձվի պատկերով լուսանկարը դարձել է ամենատարածվածը սոցկայքի ամբողջ պատմության ընացքում:
Ավելի վաղ Instagram-ի բացարձակ ռեկորդակիր էր համարվում ամերկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրերից Քայլի Ջեների նորածին դստեր լուսանկարը, որն ուներ ավելի քան 18 մլն հավանում:
Ի սկզբանե ձվի լուսանկարի նպատակն է եղել հենց գերազանցել Ջեների`դստեր ծննդյան մասին գրառման սահմանած ռեկորդը: