Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը:
«2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է նա: