Մեգան Մարքլն իր երեխայի համար որոշել է գենդերային չեզոք ննջասենյակ կահավորել
Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որոշել է ապագա երեխայի համար գենդերային չեզոք սենյակ կառուցել, հաղորդում է The Sun-ը:
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը կծնվի արդեն գարնանը: Նշվում է, որ ողջ հղիության ընթացքում Մեգան Մարքլը խստորեն հետևում է բուսակերության նորմերին և համոզել է իր ամուսնուն ավելի քիչ միս ուտել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ապագա մայրիկն ակտիվորեն զբաղվում է երեխայի ննջասենյակի կահավորմամբ, նա օգտագործում է էկոլոգիապես մաքուր ներկեր, որոնց բաղադրության մեջ կան բուսական յուղեր:
Ընդհանուր առմամբ, նա վերանորոգման վրա ծախսել է 50 հազար եվրո: