Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հունվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Կաթնովջուր կոչվող հանդամասում այրվել է մոտ 3.5 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում` մոտ 800 քմ, Բերդ քաղաքի «Մափլար» կոչվող հանդամասում՝ մոտ 4000 քմ, Նավուր բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի բակում՝ 600 հակ, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի մոտակայքում՝ մոտ 4000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: