Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
Առաջին տուրում Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպել է մրցակցին անձնատուր լինել:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը: