Ռեալի մի քանի ֆուտբոլիստ շարք է վերադարձել
Իսպանական AS-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» մի քանի խաղացող վերականգնվել է վնասվածքից:
Թիմն այսօր մարզում է անցկացրել: Ընդհանուր խմբի հետ են մարզվել նաև կիսապաշտպաններ Տոնի Կրոսը և Մարկոս Լյորենտեն, ինչպես նաև հարձակվող Մարիանո Դիասը:
Սպասվում է, որ այս ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել «Ժիրոնայի» հետ Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի հանդիպմանը, որը կկայանա հունվարի 24-ին:
«Սերուցքայինների» կազմում դեռևս վնասվածք ունեն Կեյլոր Նավասը, Խեսուս Վալյեխոն, Գարեթ Բեյլը և Մարկո Լյորենտեն: