Փաշինյանն ու Ալիևը Դավոսում հանդիպել են, խոսել մոտ ժամուկես
Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ. քիչ առաջ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:
Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- ասված է նրա գրառման մեջ: