Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական առաջին այցով Բրյուսելում է
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Նա այսօր հանդիպումներ է սկսելու եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է վրացական Առաջին ալիքի լրագրողը, Վրաստանի նախագահն այսօր հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպման ավարտից հետո նախատեսված է համատեղ մամլո ասուլիս: Այսօր նախատեսված են նաև Վրաստանի նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանում:
Պաշտոնական այցի շրջանակներում առաջիկա օրերին ընթացքում նախատեսվում են Վրաստանի նախագահի հանդիպումները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրամիության միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատարի հետ: