Դավոսում վարչապետը հանդիպել է Apple կորպորացիայի ղեկավարի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան գրառումից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դավոսում է Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյիի, Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանիի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի, «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ:
Հայաստանի վարչապետը պարզապես համաժողովի հրավիրյալ չէ: Նա համաժողովի բանախոսներից է: Ելույթը թեմատիկ քննարկումներից մեկի համար է: